
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավերևում «սև ամպեր» են կուտակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:
«Փաստի» տվյալներով` ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաև չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը: Սակայն այս հարցը դեռեւս լուրջ չի քննարկվել:
Իշխանության վերնախավում դեռևս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը միգուցե մտքափոխվի ու կոալիցիային միանա: Այդ դեպքում պաշտոնների բաժանման բոլոր հաշվարկները կխառնվեն իրար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։