ՀՀԿ համապետական ցուցակից ևս 5 պատգամավոր կլինեն խորհրդարանում. ովքե՞ր են նրանք. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ հայտնի էր, որ խորհրդարանում օրենսդրական աշխատանքի կանցնեն ՀՀԿ համամասնական ցուցակից առաջին 28 պատգամավորների թեկնածուները, սակայն, «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր արդեն հաստատվել է, որ ցուցակից ևս 5 պատգամավորի թեկնածու կլինեն խորհրդարանում։

Եվ այսպես՝ հնգյակը բացում է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ապա հաջորդաբար պատգամավորներ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Կարինե Աճեմյանը և «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը։ Այս պահին ՀՀԿ համամասնական ցուցակի Ազգային ժողով անցնող և չանցնող պատգամավորների թեկնածուների ջրբաժանում է ՀԺԱՄ ներկայացուցիչ Վահրամ Մկրտչյանը, որը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը»։ծ

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930