Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստները, ովքեր պետք է որոշեին խաղի ելքը, չարեցին դա». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Անդերլեխտի» հետ ոչ-ոքին (1:1):

«Մենք պետք է սպանենք խաղերը: Մենք շանսեր ունեինք, բայց խփեցինք ընդամենը մեկ անգամ: Դա ռիսկ է: Մենք շատ ունեինք լավ շանսեր ինտրիգը սպանելու համար, բայց մենք վատնեցինք դրանք գնդակը կորցնելու և սխալ որոշումների պատճառով: Մենք կազմակերպված գործեցինք պաշտպանությունում, բաց մրցակցի մեկ պահը հանգեցրեց գոլի:

Պետք է ավելի լուրջ խաղալ: Պաշտպանները լավ աշխատանք կատարեցին, բայց այն ֆուտբոլիստները, ովքեր պետք է որոշեին խաղի ելքը, չարեցին դա: Ռաշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը և Մարսիալը շատ միօրինակ խաղ ցուցադրեցին»,- Մոուրինիոյին է մեջբերում BBC Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս