
Լևոն Մկրտչյանը՝ դատարան դիմած տնօրենների մասին

Մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության քննությունն ընթացքի մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Շարունակելու ենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն բացատրություններ ունենք: Տնօրենները համարում են, որ իրենց իրավունքները խախտված են»,- նշեց Մկրտչյանը։
Նա չցանկացավ որևէ մեկնաբանություն անել այդ հարցի շուրջ՝ նշելով, որ խնդիրը դատարանի միջոցով է լուծվում:
«Իրենք գտնում են, որ կուսակցության անդամներ են և իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Եթե աշխատանքից դուրս է եղել ամեն ինչ, ապա նրանք օրենքը չեն խախտել, իսկ եթե օգտագործվել է իրենց աշխատանքային ժամանակը, իհարկե, օրենքի խախտումով է»,- նշեց նա։