
Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը միառժամանակ փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը:
«Սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: