1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:
Ֆրանսիայում սկանդալ կարող է բորբոքվել նախագահական ընտրությունների առաջին փուլի շուրջն այն պատճառով, որ ապրիլի 23-ին շատ ընտրողներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել, քանի որ առանց ծանուցման նրանց ջնջել են ցուցակներից, տասնյակ քաղաքացիներ արդեն դիմել են դատարան:
Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»: Նա «System of a Down» խմբի երկրպագու է եւ կարծում է, որ SOAD-ի լավագույն համերգն այս տարվա ապրիլի 23-ի երեւանյան համերգն էր:
Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ապրիլի 24-ին բողոքի ցույց է կազմակերպել` Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Եվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ փոխգործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորման հարցում:
Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց կհաջողվի հաղթանակ տանել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նկատմամբ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2013թ.սեպտեմբերի 25-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նշում էր իր հիմնադրի, հայտնի պատմաբան Հովհաննես Ինճիկյանի 100 ամյակը: 1990թ. կյանքից հեռացած Ինճիկյանն իր երիտասարդ գործընկերներին թողել է մարդկային եւ ազգանվեր արժեքների ու գործերի հարուստ ժառանգություն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն:
Միլիոնները սպանվեցին կամ ոչնչացվեցին մահվան երթերում` առանց սննդի կամ ջրի, ճիշտ ինչպես 2014 թվականին Սինջար սարի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքով սպանվեց մեր եզդի ժողովուրդը: Հայ կանայք և երեխաներն առևան գվեցին, բռնի կրոնափոխ արվեցին, բռնաբարվեցին, վաճառքի հանվեցին և ստիպողաբար ամուսնության տրվեցին իրենց դահիճներին` տանջանքներ, որին այսօր ենթարկվում են հազարավոր եզդի կանայք և երեխաներ:
ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր ՝ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ զինված հարձակում էր եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 3 համակիրների վրա: Դեպքի վայրում է եղել նաեւ անձամբ փոխոստիկանապետը, որը եւս չի սիրում լրագրողների հետ խոսել այդ թեմայով. «Էս ի՜նչ հարցեր եք տալիս»:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է հրապարակել, որում ասված է.
Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններն անցած գիշեր 143 մարդ են բերման ենթարկել Բաստիլի հրապարակից, որտեղ չարտոնված ցույց է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը գլխավորում է Մարին լե Պենը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2) և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի խփած 500-րդ գոլը, որը 3 միավոր բերեց կատալոնացիներին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ներկայացնում են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներին:
«Ես այս կես ժամը քայլելուց խեղճացել եմ, մի՞թե այս անկախության 30 տարիները մենք չենք կարողանում օգտագործել Հայաստանն ուժեղացնելու համար: Հայհոյանքն ու դրոշ վառելը դարձել է հայրենասիրության սիմվոլ, ամբողջ Կրթության նախարարությունն էրեխեքին բերում է՝ հայհոյելու թուրքերին. սա չէ Հայաստանի զարգացման ճանապարհը: Մենք գնում ենք սխալ զարգացման ճանապարհով, որը չի բերելու Ցեղասպանության արդար դատի կայացմանը»:
Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
1915 թվականի ցեղասպանությունը մեր պատմության ամենասեւ էջն է։ Օսմանյան Թուրքիայում ծավալված դաժան իրադարձությունների հետեւանքով մենք կորցրեցինք մեկուկես միլիոն մեր ազգակիցներին եւ թուրքերի տիրապետության տակ գտնվող մեր բնաշխարհն ամբողջությամբ։ 1915-ի ողբերգությանը հաջորդած ինը տասնամյակը վստահաբար կարելի է կոչել ցեղասպանության ճանաչման ժամանակաշրջան։
Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից:
Այնուհետև Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ապրիլի 24-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով:
«Մենք ողջ աշխատակազմով եկել ենք գլուխ խոնարհելու 1915 թվականի զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակին: Մեծ ցավ ենք ապրում: Պետք է այնպիսի ուժեղ պետություն ունենանք, որ թույլ չտանք նման դեպքերի կրկնություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Ամոնի կողմնակիցների մոտավորապես մեկ երրորդը չի քվեարկելու առաջին փուլի հաղթողների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին լե Պենի օգտին:
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,-ասաց Մանսուրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: