Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աշխարհում ռազմական կարիքների համար ծախսերի ընդհանուր ծավալը 2016 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,4 տոկոսով եւ կազմել 1 տրլն 686 մլրդ դոլար:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք, մեկը՝ մահմեդական, մյուսը՝ քրիստոնյա:
ԱՄՆ Նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24ի կապակցությամբ Սպիտակ Տան տարածած հայտարարությանը:
Դժվար է ստույգ հաշվարկել, թե քանի ֆիլմ է նկարահանվել մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունից հետո, բայց փաստ է, որ անգամ 100 տարին չի խանգարում ոչ միայն Մեծ եղեռնը վերապրածների սերունդներին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործությունը:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտ է հայ լինելու համար և անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ լինեն մարդկային իրավունքների նման […]
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է OpinionWay ընկերության կողմից, վկայում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ կտանի Էմանուել Մակրոնը:
Մանուկ հասակում ծնողներս ինձ զգուշացնում էին չկարդալ պատերին գրված բառերը, որովհետեւ դրանք շատ հաճախ անպարկեշտ էին եւ չէին համապատասխանում սովետական մանուկների դաստիարակության նորմերին:
Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել:
Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ զինծառայող են կորցրել:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:
Թուրքիան ԵՄ հետ հարաբերությունների վերականգման հարցում պայման է ներկայացրել այդ կառույցին:
«Հայերը խնդիր ունեն այսօր՝ ո՞րն է առաջնահերթությունը՝ Հայոց ցեղասպանության հա՞րցը, եթե սա է, ապա ի՞նչ պետք է առաջարկեն, ի՞նչ պահանջեն թեկնածուներից, քանի որ Ցեղասպանության ժխտողականության բանաձևը չանցավ, ապա ինչպե՞ս պետք է ապագայում առաջ շարժվել»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում վերջինս հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» տերմինը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին:
Մեծ եղեռնի ժամանակ Մշո Ս. Կարապետ վանքից հրաշքով փրկված ամենահայտնի ձեռագրերից է 13-րդ դարին պատկանող մագաղաթյա նկարազարդ, արծաթակազմ Կլիկյան Ավետարանը: Ցավոք, ձեռագիրը չի բովանդակում տեղեկություններ գրչի, ծաղկողի, գրչության թվականի և գրչության հստակ վայրի վերաբերյալ։
Պաշտոնական այցով ապրիլի 24-ին Երևան ժամանեց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա, և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:
Ադրբեջանը միշտ փորձում է հրաժարվել անգամ մինիմալ համաձայնեցված քայլերի իրականացումից, դրա հետ մեկտեղ պահանջում է առավելագույնը, մաքսիմալիստական ինչ-ինչ պահանջներով է հանդես գալիս։
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության առջև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացրել են բողոքի ցույց:
«Ուրախանալու ոչինչ չկա: Մենք շատ պահեր ստեղծեցինք խաղի ընթացքում: Մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք խաղը վերցնել մեր հսկողության տակ: Եթե դու չես կարող այդպիսի իրավիճակում ավարտել խաղը, պատահում է այն, ինչ պատահեց:
Ի տարբերություն մնացած օրերի` ապրիլի 24-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անց է կացվել բողոքի ցույց:
Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար «Մեգնա» ընկերությանը կվճարի 1.2 մլն դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությունը սպասարկում է կոմիտեին պատկանող «Nissan Xtrail» և «Nissan Sentra» ավտոմեքենաները։
Նախկինում հոնքերը բարակացնելը նորաձև էր։ Բայց անընդհատ հեռացնելու արդյունքում հոնքերը նոսրանում են, սկսում դանդաղ աճել։ Այսօր արդեն նորաձև են բավական հաստ հոնքերը։ Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի հոնքերն ավելի խիտ դարձնել։
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ փոխհատուցի հայերին:
Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնը հայտարարել է, որ ներկայումս այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-ի:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով: