Բաժիններ՝

«Կառավարությունը նոր պարտքեր կներգրավի, բայց ավելի զգուշավոր կլինի». Վարդան Արամյան

«Մենք հայտարարել ենք, որ 2017թ. գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, որպեսզի պարտքը միջնաժամկետում կարողանանք կայունացնել: Դա ենթադրում է, որ ավելի պահպանողական վարքագիծ պետք է ունենանք 2017-2018թթ., իսկ դա նշանակում է, որ որոշակի ծրագրեր, որոնք նախատեսում էինք իրականացնել 2017-2018 թվականներին, մի փոքր պետք է հետաձգենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն արդեն շուրջ 2 մլրդ դոլարի ստորագրված վարկային պարտավորություններ ունի, որոնք պետք է իրացնի մինչև 2021 թվականը, այսինքն՝ ստացվում է տարեկան 350-400 մլն դոլար: Արամյանի խոսքով՝ կառավարությունը նոր պարտքեր կներգրավի, բայց ավելի զգուշավոր կլինի:

«Պարտքի կառավարումն ու պարտքի կայունությունը մեզ համար բարձրագույն պրիորիտետ է»,- ասաց Վ.Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս