Բաժիններ՝

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Լրագրողների համար դռնփակ հանդիպման ժամանակ, որը տևել է ավելի քան երկու ժամ, կողմերը քննարկել են Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը:

Էրդողանը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում գտնվող գյուլենականներին և, մասնավորապես, առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու, ԱՄՆ-­ում նրանց գործունեությունը դադարեցնելու հարցին:

Ավելի վաղ Թիլերսոնը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031