«Կան գործընկերներ, որոնց հետ մենք պատրաստ են կոալիցիոն շրջանակներում աշխատելու». Լյովա Խաչատրյան

«Դուք տեսնում եք, որ ամենաբազմամարդ ու ինքնաբուխ հավաքները «Ծառուկյան» դաշինքի, Ծառուկյան Գագիկի հավաքների ժամանակ են լինում. ժողովուրդը կարծես թե կողմնորոշված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա ասաց, որ իրենք համոզված են, որ իրենք 50 և ավելի տոկոսը կապահովեն. «Առավել ևս, երբ կան գործընկերներ, որոնց հետ մենք պատրաստ են կոալիցիոն շրջանակներում աշխատելու ապագա խորհրդարանում, իհարկե, բացի ՀՀԿ-ից, այնպես որ, կարծես թե ամեն ինչ ինձ համար կանխորոշված է՝ «Ծառուկյան» դաշինքը գնում է ընտրություններում հաղթելու, ընտրողների ձայնն իր կողմը գրավելու, ինչը հաջողվում է, որի գլխավոր պատճառը հավատն է Գագիկ Ծառուկյանի, մեր ծրագրերի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031