Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփիչ միջոցառմամբ եզրափակեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Երևանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց` ամփոփելով նախընտրական քարզոզարշավը:
«Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը»։
Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում:
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպաններ Արիեն Ռոբենը և Ուեսլի Սնեյդերը, որոնք երկուսով 215 հանդիպում են անցկացրել հավաքականի կազմում, ուզում են մասնակցություն ունենալ ազգային թիմի նոր գլխավոր մարզչի ընտրություններում:
«Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը գործադիրին էր ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Քաղաքական եւ ռազմական փորձագետները համոզված են, որ Ադրբեջանի համար անհամեմատ դժվար կլինի կրկին գնալ նման սրացման, եւ այստեղ իր դերն է խաղում զսպման այդ շեմի իջեցումը, վերջերս էլ նախագահը չափից ավելի շատ խոսում էր «Իսկանդերի» մասին, եւ ոչ միայն. կարծում եմ՝ այսպես հայկական կողմը ցանկանում է ցույց տալ, որ եթե ապրիլյան պատերազմի նման ինչ-որ նոր զարգացումներ լինեն, այս անգամ, միգուցե, հայկական կողմը ստիպված լինի գնալ սեփական նախաձեռնությամբ էսկալացիայի ավելացման»,- ընդգծեց քաղաքագետը:
«Ամռանը կարելի է սպասել որոշակի առաջընթաց բանակցությունների վերսկսման հարցում։ Երկու կողմերն էլ լուրջ միջազգային ճնշման տակ են, չնայած չկան պաշտոնական բանակցություններ»։
ՀՀԿ ծրագիրը հստակ է, իրատեսական, ոչ խոստումներով և շարունակական բնույթ կրող:
Ես միշտ աշխատում եմ պրագմատիկ և օբյեկտիվորեն նայել այն բանին, թե ինչ կարող եմ ստանալ աշխատանքի ժամանակ: Նեյմարի գնումն աբսուրդ է: Այնպիսի ակումբը, ինչպիսին «Բարսելոնան» է, չի ցանկանա և չի կորցնի նրան:
ՀՀ կառավարությունը բանակցում է դոնոր կազմակերպությունների հետ` Հյուսիսհարավ ավտոճանապարհի կառուցման հետագա քայլերի շուրջ:
Հանրապետական կուսակցությունը հանրության ներկայացրել է ծրագիր, որը հիմնված է փորձառության վրա:
«Ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորություններում Լևոն Տեր-Պետրոսյանը գտել է ազատ տարածք, որն էլ որոշել է զբաղեցնել: Հաշվարկը հավանաբար արվել է այն հեռանկարով, որ հայ հասարակության որոշակի հատվածի մոտ հակամարտության կորուստներից հոգնածություն է կուտակվել»:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների համաձայն նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն է:
Վիգեն Սարգսյանի ասուլիսը ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ:
«Արսենալի» հարձակվողը պատմել է Անգլիայի մայրաքաղաքում մնալու ցանկության մասին: Ըստ չիլիացու խոսքերի՝ նրան ամեն ինչ բավարարում է, և ամռանը նա ոչ մի տեղ չի գնա:
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական ծրագիրը գնահատում է որպես բարեփոխումների ծրագիր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում hատարարեցին, որ համաձայնության են հասել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում (+7), որն ըստ էության հնարավոր է դարձնելու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, շփման գծում առավելպարբերաբար դիտարկումներ իրականացնեու հարցը:
Բողկը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա։ Հետաքրքիր է, որ բողկից ստացվող յուղը ևս օգտակար է։ Այն օգտագործվում է մաշկի հետ կապված տարբեր խնդիրների լուծման նպատակով։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու դեպքում Հայաստան կբերի 16-17 մլրդ դոլարի ներդրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով Կոմկուսի նախընտրական քարոզարշավը, ասաց ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանի քարոզարշավի ամփոփիչ տեսահոլովակը:
Սալվադորը, որը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է, աշխարհում առաջինն է հանքաբեր օգտակար հանածոների լիակատար արգելք սամանել՝ խմելու ջրի պաշարների աղտոտում եւ սպառում թույլ չտալու համար:
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ հանրահավաքը:
«Շատերը խոսում են ստատուս քվոյի մասին, որ պետք է փոխվի։ Մենք էլ ենք գտնում, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց ստատուս քվոն միայն սահմանները չեն: Սահմանները դա հետեւանք է ադրբեջանական ագրեսիայի հայ ժողովրդի եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանություն իրականցնելու փորձերի: Հետեւաբար, որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է նախ փոխվի Ադրբեջանի մոտեցումները»:
Այս ընտրարշավի ամենամոդայիկ խոստումներից մեկը դարձել են օտարերկրյա ներդրումները։ Գրեթե բոլորը ներդրումներ են խոստանում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ, ոմանք կոնկրետ թվեր են նշում, ոմանք՝ ոչ։
«Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության և տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ և օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», – ասել է դեսպանը Միլսը:
Եվրոպայի թոփ-ակումբները 2016 թվականին քննարկել են միասնական հզոր լիգա ստեղծելու հնարավորությունը, բայց 2017թ. սկզբին հանգել են այն բանին, որ այն պետք չէ: Եվրոպական ակումբային ասոցիացիայի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է նախագծի մանրամասների մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:
Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:
Բնակիչներից մեկի` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանեց. «Մենք ունենք արտաքին պարտք, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 57%ը։ Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ պե՞տք է, թե՞ չէ. այո՛, պետք է։ Բայց պետք է հաշվարկենք, թե որ վարկն է մեզ համար հավելյալ արժեք ստեղծում»։