Բաժիններ՝

Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ, քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը Էդիրնեի բանտում մարտի 31-ից հացադուլ կսկսեն: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:

Նա մասնավորապես հայտնել է, որ բանտի տնօրինությունը փակ է երկխոսությունների համար, անօրինական գործունեություն է իրականացնում, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում մյուս դատապարտյալների նկատմամբ ու ոչ մի քայլ չի ձեռնարկում մյուս բանտարկյալների սկսած հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031