«Մինչև այն ձեր գրպանին չդիպչի` դուք չեք տեսնի այն բեկումը, որը մենք ենք տեսնում». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀԿ-ն բեկում է իրականացրել ու ակնկալում են հանրության քվեն, որպեսզի դա հետագայում էլ շարունակեն։ Ինչ վերաբերում է իրենց ծրագրին, ապա նա նշեց.

«Ծրագիր ներկայացնելուց առաջ և հետո անչափ կարևոր է հասկանալ` քո ծրագիրը հանրության զարկերակը շոշափելո՞վ ես կազմել, թե՞ ոչ։ Մեզ համար կարևոր է` մեր ձայնը լսելի դարձնել ծրագիրը տեղ հասցնել ու հասկանալ` հո երկնքից իջած ծրագիր չե՞նք ներկայացրել։ Այսօր ողջ թիմի անունից կարող եմ ասել, որ այդ հարցի պատասխանը գտել ենք»։

Նախարարի խոսքով`որևէ հարցի լուծում ներկայացնելիս` հնարավոր չէ ջնջել ամեն ինչ ու նորից սկսել. «Եթե այդպես անես` շատ սխալներ ես անելու. այն փորձառությունը, որ ունես, պետք է օգտագործես։ Փորձառության հիման վրա ենք ներկայացրել մեր նախընտրական ծրագիրը, որը մի հարցի պատասխան է պարունակում` կարո՞ ղ ենք շտկել նախկին սխալներն ու ժամանակի պահանջներին համապատասխան փոփոխություններ անել։ Այո’, կարող ենք։ Մենք կարողացել ենք բեկել, այդ բեկումն առկա է, որը ոնք տեսնում ենք մենք, դուք չեք տեսնում։ Մինչև այն ձեր գրպանին չդիպչի` դուք չեք տեսնի այն բեկումը, որը մենք ենք տեսնում։ Մենք երբևէ չենք խոստանում բաներ, որ չենք կարող անել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031