Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն, ով Հայաստան է եկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ իրենց Հայաստանում մերժել են հավատարմագրել՝ որպես դիտորդական կազմակերպություն:
Ավարտվեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները։ Երկու օր հետո քաղաքացիներն ընտրելու են նոր խորհրդարան, որը միայն խորհրդարանի ընտրություն չի լինելու։ Ապրիլի 2-ի ընտրությունները կանխորոշելու են նաև նոր վարչապետի ու նոր կառավարության ձևավորումը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։
«Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է էականորեն բարձրացնել բելգիացի կիսապաշտպանի աշխատավարձը, որպեսզի պահեն նրան ակումբում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Սենատի անդամները դաշնային հետախուզությանը կոչ են արել այդ գործունեությունը ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում և պարզել արդյոք խախտումներ կան, թե ոչ:
«Ես առաջին հերթին՝ օրենքի գերակայություն կպարտադրեի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով և գնահատելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը։
«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ անհավանական ֆուտբոլիստ է: Եվ հիմա, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է նրանից կախված լինի: Եթե նա ցանկանում է մնալ, դա հրաշալի է, բայց եթե նա որոշի հեռանալ, բոլորը պետք է հարգեն նրա որոշումը»:
Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի տակ են պահում մեկուսարանի մենախցում:
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունն ստացել է Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման խնդրագիրը, որն ստորագրել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:
«Եթե չես հետաքրքրվում, ասում են՝ չես հետաքրքրվում, եթե հետաքրքրվում ես, ինչպես մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդներ ասացին, որ այստեղ չեք ապրում, հարկ չեք վճարում, ձմեռը չեք տեսնում, ի՞նչ գործ ունենք։ Բայց Այվազովսկին Արարատը չի տեսել, երբ նկարել է, կամ Քըրք Քըրքորյանը չի ապրել Հայաստանում, որ այսքան հովանավորել է, այս հասկացողությունը ևս պետք է փոխվի հայաստանցիների և Սփյուռքի միջև»,- ասաց սցենարիստ Էրիկ Նազարյանը։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:
«Արդարություն Հայաստանում» արշավի Սփյուռքի հայտնի հայերը ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո այցելելու են նաև Արցախ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Նա մանրամասնեց, որ Արցախ են այցելելու իրենց ողջ խմբով։
Հ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է ՀՀ գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը:
«Ցանկանում ենք, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին օգտակար դառնա»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը։
Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսատանի հետ համագործակցության առթիվ:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում:
WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինն ստիպված է իրավաբանական անձեռնմխելիության երաշխիքներ պահանջել Ռուսաստանի կառավարության հետ ենթադրվող կապերի շուրջ Կոնգրեսի անդամների առջեւ ելույթ ունենալուն համաձայնելու դիմաց։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսանյութ` սարքավորումները սպասարկող մասնագետների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:
«Մենք ասում ենք՝ «ոչ» համակարգային կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, Ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը, քաղաքական կողմնակալությանը, իրավական անհավասարությանը, արտագաղթին և կեղծիքներով անցկացվող ընտրություններին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին»,- ասված էր ստորագրահավաքի տեքստում։ Որոշում էր կայացվել նաև, որ աշխարհահռչակ հայերը կմասնակցեն՝ որպես դիտորդներ քվեարկության ընթացքին։
Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի:
«Որևէ քաղաքական ուժի չենք համակրում։ Մենք պրոֆեսիոնալ դիտորդ չենք, մեր առաքելությունն է՝ ներշնչել ձեզ, որ գնաք ու քվեարկեք։ Խարդախություններ կան, բոլոր երկրներում կան, ԱՄՆ-ում խարդախություն կա, էշ Թրամփն ինչպե՞ս նախագահ եղավ։ Երեք միլիոն ավելի մարդ քվեարկել էր Հիլարիի օգտին, բայց Թրամփը հաղթեց, դա խարդախություն չէ՞։ Ամեն երկիր կոռուպցիա ունի, դա չպետք է խոչընդոտի քվեարկությանը, մարդիկ պետք է քվեարկեն և տեր կանգնեն իրենց ձայնին։ Եթե իրենց ձայնը չներկայացվի, իրավունք ունեն գտնել այդ ձայնի պատասխանատուին։ Ես չեմ հավատում բռնությանը, կարծում եմ, որ երկուսուկես միլիոն մարդուն հնարավոր չէ բռնանալ ու ստիպել»։
Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում և «գրավյալ» տարածքներում տեղի ունեցած և տեղի ունենալիք գործընթացները Ադրբեջանի ներքին գործն են։ «Ոչ մի միջազգային կազմակերպություն կամ երկիր իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին», -ասել է Ալիևը։
«Դաշնակցությանը պետք չէ ամբիոններով վախեցնել: Ինչ վերաբերում է »ոչ մի թիզ հող»-ին, ապա պատերազմը վերջանալու երկու տարբերակ ունի՝ կամ մենք հաղթում եք, կամ պարտվում: Ինքը մեզ ասում է՝ եկեք պարտվենք: Թող այդ մարդը բացատրի, թե ինչո՞ւ ինքը շեղվեց այն գաղափարից, որով ինքը եկավ իշխանության: Իսկ եթե ինքը Հայ Դատը չի ընդունում, ապա նշանակում է՝ արդարությունը չի ընդունում՝ ո՛չ պատմական արդարությունը, ո՛չ ժամանակակից: Ինքն արդարության գաղափարի դեմ է ու եկել է, մեզ դա՞ս է տալիս: Դուք ցանկացած ամբիոններում ճիշտ թեզեր պաշտպանեք և կտեսնեք՝ ո՞վ կկտրի ձեր ձայնը որևէ ամբիոնից: Ի վերջո, այնպիսի բաներ չի կարելի ասել, որ քեզ արդեն իսկ կդարձնի ոչ բանակցային կողմ»: