Բաժիններ՝

Սյունիքում ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև հոկտեմբեր

Սյունիքում ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարվա հոկտեմբեր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Միայն շինարարական աշխատանքների արժեքը կկազմի 3 մլն դոլար»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ազատ տնտեսական գոտին ստեղծվելու է պետություն-մասնավոր ներդրումների արդյունքում, կզբաղեցնի 32 հա մակերես. «Ներդրողները կլինեն տարբեր ոլորտներից, տարբեր երկրներից, նախնական պայմանավորվածություն կա Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, եվրոպական կազմակերպությունների հետ»։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Սյունիքի Ագարակի քաղաքային, Կարճևանի գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին։

Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն սկզբնական էտապում կկատարի մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 հիմնականում օտարերկրյա շահագործողների, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար, կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500 և ավելի նոր աշխատատեղ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031