«Վարչական լծակներ օգտագործելն անթույլատրելի է». Վարդան Արամյան

«Ես ընտրական այս գործընթացներին չեմ մասնակցում, դրա համար կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հրաժարվելով մեկնաբանել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակագրումների փաստը։

Նա վստահեցրեց, որ չի հետևում այդ գործընթացներին, իսկ ՀՀԿ յուրաքանչյուր անդամ ունի իր դերակատարությունը։

«Վարչական լծակներ օգտագործելը, մենք բազմիցս ենք հայտարարել՝ և՛ վարչապետը, և՛ նախագահը, անթույլատրելի է։ Մնացածը, բնականաբար, իրավապահ մարմինների գործն է»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031