Բաժիններ՝

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 337 շահառու

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-­ին հանդիպեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին և պատասխանատուներին: Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրին 2015­-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ 2015-­2016 թվականներին ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 337 շահառու, 30 գիտական միջոցառում, 35 դրամաշնորհ է տրամադրվել: «Երիտասարդ գիտնականները վերջին տարիներին բավական ակտիվացել են: Մենք աշխատում ենք հիմնական 8 ուղղություններով, որոնք բավական արդյունավետ են»,­ասաց նա՝ հավելելով, որ 2016 թվականի կարեւոր իրադարձություններից էր համահայկական գիտական ֆորումը, որին մասնակից տարբեր երկրների հայազգի գիտնականները դասախոսություններ կարդացին:

ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների աջակցություն նախագծի ղեկավար մարմնի անդամ Սարգիս Աղայանն էլ նշեց, որ անցած տարի նախաձեռնած «Համահայկական գիտական համաժողով» նախագծի ընթացքում հայազգի մեծանուն գիտնականներ հավաքվել էին աշխարհի տարբեր ծայրերից: «Այդ գիտնականների հետ բավական լուրջ համագործակցություն է սկսվել: Օրինակ, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն համատեղ ծրագիր է ներկայացրել ամերիկյան ֆոնդերին` համատեղ գիտական աշխատանք իրականացնելու վերաբերյալ»,­հավելեց Աղայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս