
Վալերի Օսիպյանը զգուշացրեց ցուցարարներին

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարող ակցիայի մասնակիցները երթի ընթացքում նստեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց՝ խաղաղ երթը շարունակել, այլապես ստիպված կլինեն ցրել հավաքը: Ցուցարարներն ի պատասխան բղավում են՝ «Օսիպյան, հեռացիր»։
Սակայն Շահեն Հարությունյանի խոսքից հետո որոշեցին շարունակել երթը և իրենց գրությունը հանձնել ՀՀ կառավարություն։