«Եթե իշխանությունները «Հաց բերողին» երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ». Վարդան Օսկանյանը մասնակցում է երթին

ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը, որն այսօր նույնպես մասնակցում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ, եթե իշխանությունները նրան երկրորդ անգամ բերման չենթարկեին, այսօր նա մեզ հետ կլիներ։

«Մի հատ պատկերացրեք այդ տղայի լարվածությունը, ծանր վիճակը, չի կարելի անտեղի մարդկանց նման իրավիճակում դնել, ուղղակի անթույլատրելի է։ Ինձ համար Արթուր Սարգսյանն արդեն շատ բանի խորհրդանիշ է, ես գլուխ եմ խոնարհում։ Սքանչելի կոչում է՝ «Հաց բերող»։ Այդ տղան, իմանալով, որ արդեն որերորդ օրն է՝ իր ընկերները սոված են, իշխանությունները չեն թողնում, որ սնունդ  մտնի նրանց մոտ, իր կյանքի գնով հաց տարավ»,- ասաց նա։

Թե իշխանություններից կոնկրետ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար, նա ասաց, որ այս պահին ի վիճակի չէ կոնկրետ բան ասել. «Բայց նորից եմ կրկնում՝ նրան չպետք է երկրորդ անգամ բերման ենթարկեին, որովհետև իշխանությունների մոտ սա սովորություն է դարձել՝ ցույց տալու, որ իրենց դեմ խաղ չկա։ Այսօր Ժիրայր Սէֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանն էլ չպետք է ճաղերի հետևում լինեն, և բազմաթիվ այլ տղաներ։ Ճաղերի հետևում այլ մարդիկ պետք է լինեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031