Հարցված զբոսաշրջիկների 76 տոկոսը Թուրքիան համարել Է ոչ անվտանգ ուղղություն
2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով: Այս եզրակացությանն են հանգել IPK‘s World Travel
Monitor: Global Travel Trends 2016/2017 հետազոտության հեղինակները, որի շրջանակներում հարցում է արվել 500 հազար զբոսաշրջիկների 60 երկրներից:
Փաստաթուղթը հրապարակվել է Բեռլինի զբոսաշրջության ցուցահանդեսի (ITB) կայքում։
World Travel Monitorի տվյալներով՝ միջազգային զբոսաշրջիկների 45 տոկոսն այս տարի ուղեւորություններ պլանավորելիս հաշվի կառնի այս կամ այն երկրում քաղաքական գործոնները եւ կայունությունը, ներառյալ հեղաշրջումները, զանգվածային հուզումները եւ իշխանությունների նախազգուշացումներն ահաբեկիչների գրոհների հնարավորության մասին:
Նշվում է, որ մեկ տարի առաջ անվտանգության համար անհանգստացող ճանապարհորդների թիվը եղել վեց տոկոսով պակաս: Ըստ որում զբոսաշրջիկների 16 տոկոսը հայտարարել է, որ 2017 թվականին կհանգստանա բացառապես հայրենիքում:
Նաեւ հետազոտության մեջ ասված է, որ հարցման մասնակիցների 76 տոկոսը Թուրքիան համարել է ոչ անվտանգ ուղղություն, մեկ տարի առաջ այս կարծիքին էր հարցվածների 64 տոկոսը: