ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման թիրախային 4 ուղղությունները
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ընտրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման այն գլխավոր ուղղությունները, որտեղ կկատարվեն հիմնական ներդրումներն առաջիկա տարիների ընթացքում:
«Մեր երկրում նախատեսված շուրջ 3,5 միլիարդ դոլարի ներդրումներից Գեղարքունիքի մարզին բաժին է ընկնելու շուրջ 40 միլիոն դոլարի չափի ներդրում, որով նախատեսվում է իրականացնել 31 զարգացման ներդրումային ծրագրեր: Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացումն ընթանալու է թիրախային 4 ուղղություններում՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում: Բնապահպանության ոլորտում հիմնական շեշտադրումը կատարվելու է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության եւ վերարտադրության, ձկնաբուծության եւ տուրիզմի զարգացման ուղղություններում, գյուղատնտեսության ոլորտում՝ անասնապահության, վերամշակող ձեռնարկությունների զարգացման ուղղություններում: Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մեր ծրագիրը եւս մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշեց ՀՀ Վարչապետը:
Խոսրով Խլղաթյան