
Ամեն օր ժամը 6-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողները բողոքի ակցիա կիրականացնեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողներն այս պահին երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարություն՝ հանձնելու իրենց պահանջները:
Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ամբողջ Ազատության հրապարակը և հարակից շրջանները պետք է թնդան «Հաց բերողի» վրեժով: Նա հայտարարեց, որ իրենք ամեն օր ժամը 6-ին հավաքվելու են Ազատության հրապարակում՝ շարունակելու իրենց պայքարը:
Նշենք, որ ցուցարարները կոչ են անում բոլորին փողոց դուրս գալ ու միանալ իրենց պայքարին՝ նշելով, որ «Հաց բերողին» սպանել են:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում, պատասխանատվության ենթարկել նրա մահվան մեջ մեղավորներին, և, որ ներկայիս իշխանությունները հեռանան իշխանությունից: