Բաժիններ՝

ԵՄ­-ն Facebook­-ին, Google­-ին և Twitter-­ին մեղադրել է սպառողների իրավունքների խախտման մեջ. Reuters

Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ: Այդ մասին­ հայտնել է Reuters­-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին իշխանություններն ընկերություններին են ուղարկել նամակներ՝ ծանուցումներով, որ սոցիալական ցանցերի կողմից ծառայությունների մատուցման որոշ պայմաններ հակասում են սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական օրնեսդրությանը:

Օրինակ՝ իշխանությունները քննադատության են ենթարկել այն փաստը, որ օգտատերերը չեն կարող իրենց բնակության երկրում դատարան դիմել, այլ պարտավոր են այդ նպատակով մեկնել Կալիֆոռնիա, որտեղ գտնվում են ընկերությունների գրասենյակները:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են խնդրի լուծման որոշ ուղիներ եւ արդեն մարտի 16­- ին դրանք քննարկել են Եվրոպայի իշխանությունների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031