Բաժիններ՝

«Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուրի պանթեոնում». «Հաց բերողին» սատարողները 3 պահանջ ունեն

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց  «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հավաքը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ելույթ ունեցավ՝ ասելով, որ պետք է քայլ առ քայլ իրականացնեն Արթուրի ցանկությունները:

«Արթուրն իր անձնական նկատառումներից չհայտնվեց բանտում, ու այդ վիճակում, երբ ասում ենք՝ Արթուրի գործ, դա մեր գործն է, մահացավ, սպանեցին Արթուրին, նա ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Երազում Արթուրին եմ տեսել, տեսել եմ այն, ինչ ինքն է ուզում՝ 100 հազարով մարդիկ փողոցում ենք, ու ինքը նստած՝ մեզ է նայում, դա իր նպատակն է, չեմ ուզում  ուրանալ նրա մահը, կորցնել նրա մահի արժեքը, զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը, սպանվեց, ինչպես կսպանեին թշնամուն, մեր հերոսին սպանեցին, Արթուրը մեր բոլորի մեջ է, Արթուրն արժեքների համախմբում է՝ բարձր բարոյականություն և համախմբում»,- հայտարարեց Շ. Հարությունյանը:

Նա հայտարարեց նաև, որ իրենք ունեն 3 պահանջ, որն այսօր երթով տանելու են հանձնեն կառավարությանը. «Առաջին պահանջը՝ Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուրի պանթեոնում, երկրորդ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն կապված են Արթուրի մահվան հետ, կլինի Արդարադատության նախարարը, դատախազը, թե քննիչը: Երրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանի իշխանությունը զավթած իշխանությունների հեռացումը»:

Շահենի ելույթից հետո մեկնարկեց երթը դեպի ՀՀ կառավարություն: Ցուցարարները կշարժվեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով՝ դեպի ՀՀ կառավարություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս