Տարոն Մարգարյանը քաղաքացիներին կոչ է անում վստահել ՀՀԿ բանիմաց, փորձառու և աշխատասեր թիմին

ՀՀԿ ծրագիրը հստակ է, իրատեսական, ոչ խոստումներով և շարունակական բնույթ կրող: Այդ մասին «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը:

«Այն փոփոխությունները, որոնք վերջին ժամանակաշրջանում տեղի են ունենում կառավարման համակարգում, մեր մոտեցումներում, նկատելի են մեր հասարակությանը: Վստահեցնում եմ, որ դրանք լինելու են շարունակական, մեր ծրագրերը հիմք են այդ ամենը շարունակելու համար»,­- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ լսելով մյուս քաղաքական ուժերի խոստումները` հասկանում են, որ դրանք զուտ հասարակության ականջին լավը հնչելու խոսքեր են: «Հանրապետականը փորձառու թիմ է, հստակ գիտի մեր քաղաքացիների դարդ ու ցավը, սպասելիքները: Մեր թիմը, համոզված եմ, իր փորձով կարող է ներկայացված ծրագրերն իրականություն դարձնել»,­ ասաց Երևանի քաղաքապետը` հավելելով, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն ունեն անցած ճանապարհ, ժողովրդի հետ ամենօրյա շփում և բարձրացնելու են նրանց բոլոր խնդիրները: «Կոչ եմ անում վստահել բանիմաց, փորձառու և աշխատասեր թիմին»,­- դիմելով Կենտրոնի բնակիչներին` նշեց Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031