Նորարարական մոտեցումներ և #AR/ #VR տեխնոլոգիաներ՝ Շիրակի վերափոխված օդանավակայանում

Շիրակի օդանավակայանն այսուհետ իր հյուրերին կընդունի նորովի:

Զբոսաշրջության պետական կոմիտեն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Գյումրու զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում:

Կողմերը մտադիր են աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը:

Մեկնարկն արդեն տրված է: Գյումրիում առաջին վայրը, որը վերափոխվեց համագործակցության արդյունքում, Շիրակի օդանավակայանն է:

Ինչպես նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը, բոլոր գյումրեցիների պարտականությունն է՝ մտածել քաղաքը վերափոխելու ուղղությամբ. ‹‹Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետևաբար՝ պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու և մեր պոտենցիալը ներկայացնելու համար››:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունն առաջարկել և իրականացրել է դիզայներական լուծումներ օդանավակայանի համար՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու քաղաքապետի աջակցությամբ:

Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և փողոցների նկարները, գյումրեցի հանճարների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց դիմանկարներները կլինեն #AR/ #VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ARLOOPA-ի նախաձեռնությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031