Բաժիններ՝

Ռոբենը և Սնեյդերն ուզում են մասնակցել Հոլանդիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրությանը

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպաններ Արիեն Ռոբենը և Ուեսլի Սնեյդերը, որոնք երկուսով 215 հանդիպում են անցկացրել հավաքականի կազմում, ուզում են մասնակցություն ունենալ ազգային թիմի նոր գլխավոր մարզչի ընտրություններում:

Մարտի 26-ին ոչ բավարար արդյունքների համար հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Դանի Բլինդը:

«Մենք հավաքականի կազմում խաղում ենք արդեն 14 տարի և մենք արդեն  Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել ենք, որ ուզում ենք ձայնի իրավունք ունենալ նոր գլխավոր մարզչի ընտրությունում:

Մենք գիտենք՝ ինչ է պետք թիմին, և կարծում ենք, որ ունենք ճիշտ գաղափար այն մասին, թե ինչ մարզիչ է պետք մեր հավաքականին: Վան Գալն իմ անձնական ֆավորիտներից մեկն է, բայց դեռ շուտ է հստակ անուններ տալու համար»,- ասել է Ռոբենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031