Բաժիններ՝

7 պատճառ՝ ինչու է բողկն այդքան օգտակար

Steptohealth.ru կայքը գրում է, որ բողկը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա։ Հետաքրքիր է, որ բողկից ստացվող յուղը ևս օգտակար է։ Այն օգտագործվում է մաշկի հետ կապված տարբեր խնդիրների լուծման նպատակով։

1. Օգտակար է լյարդի առողջությանը։ Բողկը նպաստում է լյարդի դետոքսիկացիային և օգնում է արյունը մաքրել տոքսիններից ու ավելորդ նյութերից։

2. Պայքարում է միզուղիների վարակների դեմ։ Միզուղիների վարակները բավական հաճախ են հանդիպում կանանց շրջանում։ Խորհուրդ է տրվում բողկը ներառել կերակրացանկ, ինչը կօգնի խուսափել այս խնդրից։ Բողկը միզամուղ հատկություն ունի, ինչպես նաև ազդում է՝ որպես հակաբակտերիալ միջոց, ինչն օգնում է պայքարել վարակների դեմ։ Միզուղիների վարակները կանխարգելելու համար օգտակար է շաբաթվա ընթացքում մեկ անգամ բողկից պատրաստված սմուզի օգտագործել։

Բաղադրիչներ

• 2 բողկ
• 1 նարնջի հյութ
• 5 ելակ
• 1 բաժակ ջուր՝ 200 մլ։

Պատրաստման եղանակը

• Նախ՝ հարկավոր է լվանալ բողկն ու ելակը, ապա՝ քամել նարնջի հյութը։
• Բլենդերում հարեք բողկն ու ելակը, ապա ստացվածը խառնեք ջրի և նարնջի հյութի հետ։

3. Նպաստում է քաշի նվազմանը։ Բողկը հրաշալի հավելում է սննդակարգին, որը միտված է ավելորդ քաշից առողջ ազատվելուն։ Այն գրեթե ածխաջրեր չի պարունակում, միևնույն ժամանակ՝ հարուստ է բջջանյութով, վիտամին C-ով, կալիումով, կալցիումով և մագնեզիումով։ Մասնագետները խորհուրդ են տալիս բողկ օգտագործել, քանի որ այն նպաստում է քաշի նվազեցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։

4. Բողկը հոգ է տանում սրտի առողջության մասին։ Բողկը նյութեր է պարունակում, որոնք օգտակար են անոթների և երակների համար. դրանք օգնում են կանխարգելել անոթների ու երակների կոշտացումն ու բորբոքումը։

5. Օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը։ Բողկը կալիումի բնական աղբյուր է, որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար։ Այս հանքանյութը կարգավորում է արյան ճնշումը։ Այն թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը։ Կարող եք պատրաստել այս սմուզին։

Բաղադրիչներ

• 2 բողկ
• 2 գազար
• 1 բաժակ ջուր՝ 200 մլ։

Պատրաստման եղանակը

• Լավ լվացեք բողկն ու գազարը։
• Բլենդերում հարեք բանջարեղենը, ավելացրեք ջուրը։

6. Հոգ է տանում մաշկի առողջության մասին։ Բողկը պարունակում է վիտամին C, ֆոսֆոր, ցինկ, B խմբի վիտամիններ, որոնք հարկավոր են մաշկի առողջության համար։ Բողկի թուրմը կօգնի պահպանել մաշկի խոնավությունը։

7. Ամրացնում է իմունային համակարգը։ Բողկի ամենակարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ամրացնում է իմունային համակարգը, քանի որ վիտամին C և հակաօքսիդանտներ է պարունակում։ Բացի այդ՝ բողկը կարգավորում է նյութափոխանակությունը՝ նպաստելով կոլագենի սինթեզմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս