Բաժիններ՝

Նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Կարեն Կարապետյանն է. «Սոցիոմետր»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների համաձայն նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն է: Մարտի 30­-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

«Կարեն Կարապետյանն այսօր ամենազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա վարկանիշը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում»,­- նշեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով` քաղաքական ուժերի համար նաև կարևոր է վարկանիշային թեկնածուների ազդեցությունը:

«ՀՀԿ-­ն Տավուշի մարզում զիջում է «Ծառուկյան» դաշինքին, սակայն հարցվածների մեծ մասն ասել է, թե նախընտրում է ՀՀԿ ռեյթինգային թեկնածու Գրիգոր Ավալյանին, հետևաբար ձայնը տալու են Հանրապետական կուսակցությանը»,-­ ասաց Ադիբեկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031