Բաժիններ՝

Եվրոպական ակումբները հրաժարվել են Սուպերլիգա ստեղծելուց

Չստացվեց:

Եվրոպայի թոփ-ակումբները 2016 թվականին քննարկել են միասնական հզոր լիգա ստեղծելու հնարավորությունը, բայց 2017թ. սկզբին հանգել են այն բանին, որ այն պետք չէ: Եվրոպական ակումբային ասոցիացիայի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է նախագծի մանրամասների մասին:

«Մենք միանգամայն համաձայն ենք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բարեփոխումների հետ, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականին: Սուպերլիգայի հարցով ոչ մի բանակցություններ չեն լինի: Չեմպիոնների լիգան կլինի ավելի գրավիչ և ուժեղ, քան երբևէ»,- հայտարարել է Ռումենիգեն:

Ենթադրվում էր, որ Սուպերլիգային պետք է մասնակցեին թոփ ակումբներ Անգլիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Ֆրանսիայից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031