Բաժիններ՝

Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերադառնում բանակցությունների սեղան. artsakhtimes.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում hատարարեցին, որ համաձայնության են հասել ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում (+7), որն ըստ էության հնարավոր է դարձնելու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, շփման գծում առավելպարբերաբար դիտարկումներ իրականացնեու հարցը:

«Արցախթայմսի»-ի հետ զրույցում, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով համանախագահների այս հայտարարությունը նշեց, որ այս մասին համաձայնություն էր ձեռք բերվել և հայտարարվել դեռևս 2016 թվականին՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի ու Արցախի նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանում մի պահ առհասարակ փորձում էին ցույց տալ, որ այդ մասին քննարկում չի եղել, իսկ ավելի ուշ ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ սկսեցին նախապայմաններ առաջ քաշել»,-նշեց Տ. Աբրահամյանը, ապա հավելեց, որ այս անգամ ևս Ադրբեջանում ըստ էության բացասաբար են արձագանքել համանախագահների հայտարարությանը:

«Նախ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրենք դեմ չեն առաջարկին, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ «հայկական զորքերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից»: Ըստ էության, Ադրբեջանն այս անգամ ևս հետ կանգնեց ստանձնած պարտավորություններից:

Երկրորդ, Արցախի պաշտպանության բանակի՝ այսօր տարածած մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նախորդ տասնօրյակի համեմատ, Ադրբեջանը նկատելի ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունը: Սա իրականում Ադրբեջանի՝ համանախագահների հայտարարություններին ուղղված ժեստ էր, որն արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական ցանկությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս