
««Բարսելոնայից» Նեյմարին գնելն անհնարին է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացառել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի գնման հնարավորությունը:
Ես միշտ աշխատում եմ պրագմատիկ և օբյեկտիվորեն նայել այն բանին, թե ինչ կարող եմ ստանալ աշխատանքի ժամանակ: Նեյմարի գնումն աբսուրդ է: Այնպիսի ակումբը, ինչպիսին «Բարսելոնան» է, չի ցանկանա և չի կորցնի նրան:
Լիոնել Մեսսին դեռ երիտասարդ է և դեռ ունի հիասքանչ կարիերա, բայց նա արդեն գրեթե 30 տարեկան է: Նեյմարը կլինի «Բարսելոնայի» գլխավոր աստղը Լիոնելից հետո: Կարծում եմ՝ Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելը հավասար է չհրկիզվող պահարան ներթափանցելուն: Անհնարին է»,- Մոուրինիոյին է մեջբերում ESPN Brasil-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը