Ականակոծման հետեւանքով սաստիկ հրդեհ է բռնկել Իրաքի Մոսուլ քաղաքի շուկայում:
Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար:
Ռուսական Футбол 2 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ ռուս մեկնաբան Իգոր Կետմանովը չի կարողացել թաքցնել էմոցիաները և գովեստի խոսքեր է հղել Մխիթարյանին:
Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Տիգրան Եգորյանը շատ վտանգավոր համարեց ԿԸՀ որոշումը, որով անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց փոխարեն ստորագրված է, հնարավորություն է սահմանվում քվեարկել՝ ստորագրելով լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում։
Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման անհրաժեշտ է համարում «նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի) ղեկավարների նոր հանդիպում անցկացնելը։
Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:
Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ:
Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Անցած երեք շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը հասցրել են լինել հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում և ներկայացնել իրենց ծրագրերը, և առաջիկա շաբաթը լինելու է քարոզարշավի վերջին ակորդը։ Իշխանությունը քարոզարշավին մասնակցում է երկու միավորներով՝ ՀՀԿ-ի և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության միջոցով, որի կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հաաստան»։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է։
Բա դուք ասում եք՝ կաթի մթերման գործարան հնարավոր չէ ունենալ… Կամ, որ քո եղբայրը ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանի խորհրդականն է և Արարատի մարզում աշխատում է ՀՀԿ-ի համար, դա ո՞նց է լինելու, դրա համար էլ դու գնացել-առաջադրվել ես Սյունիքում, բաժանել եք երկու ախպերների մեջ. մեկն Արարատի մարզում ապահովում է Արամ Սարգսյանի ասած՝ հանցավոր իշխանության վերարտադրությունը, մյուսն էլ գնացել է, իր մարզը թողած՝ Սյունիքում առաջադրվում է, որ ախպորը չխանգարի:
Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գառնիում: Դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մարդկանց գնալ ընտրության և քվեարկել այնպես, ինչպես իրենք են ուզում:
Մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է,- Aysor.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավրախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ դպրոցների տնօրենների կողմից կատարված ցուցակագրման դեպքերը պարունակում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան:
Դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ միայն պետք է բացառվի ՀՀԿ-ի մասնակցությունը, այլև պետք է հրաժարական տա վարչապետի կառավարությունը. «Մեր պետական կառույցները դարձել են կուսակցության գործիք»:
«ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- նշված է գրառման մեջ:
ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել է:
Մահմեդական բնակչության ներքին արմատականացումն ամենամեծ հիմնախնդրիներից մեկն է Եվրամիության համար, որը ծառացած է ազգային իշխանությունների հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում:
Ferrari-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հաղթանակ տարավ Ավստրալիայի Գրան-պրիում: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Mercedes-ի ավտոարշավորդներ Լուիս Հեմիլթոնը և Վատերի Բոտտասը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին մամուլում տարածվող լուրերին:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից, պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի քաղաքացիությունը և հենց դրա համար դաշինքի համամասնական ցուցակում 11-րդ համարն է:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին (2:0), Անգլիայի հավաքականը՝ Լիտվային՝ 2:0, իսկ Գերմանիան ջախջախեց Ադրբեջանին (4:1):
Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Ոչ թե պետք է ասենք, որ տնօրենները վատն են, այլ ստեղծվել է իրավիճակ, երբ մարդկանցից պահանջվում է դրսևորվել իրենց վատագույն կողմով։ Սա լուրջ խնդիր է, ու, եթե այս համակարգը չվերանա, Հայաստանն առաջիկայում կրթության ոլորտում շատ լուրջ խնդիրներ կունենա»։