
Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։
Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Լորենց Առուշանյանը ծնվել է 1935 թվականին Բաքվում: 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964 թվականից՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնների դերասան է։ 1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։
Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
Կենսագրությունը` Wikipedia-ի