Դատարանը Նավալնուն տուգանել է 20 հազար ռուբլով
Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Այսպիսով, դատարանը Նավալնուն մեղավոր Է ճանաչել իրավախախտում կատարելու մեջ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի (ՎԽՕ) 20.2.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ ՌԴ ՎԽՕ-ի 20.2.2րդ հոդվածով Մոսկվայում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի քանի փողոցային երաժիշտներ:
Ինչպես արդեն հաղորդվել է, Նավալնին մարտի 26-ին ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնի Տվերսկի փողոցում, որտեղ օրվա երկրորդ կեսին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության տվյալներով՝ ընդամենը ձերբակալվել է մոտավորապես 500 մարդ: Մինչդեռ իրադրությանը ծանոթ մի աղբյուր ավելի ուշ գործակալությոանը հայտնել Է, որ, ճշտված տվյալներով, ոստիկանության բաժանմունք է բերվել չհամաձայնեցված միջոցառման 1030 մասնակից:
ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել է 25-30 հազար մասնակիցների մասին: