
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.80C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.60C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.40C