
«Ֆորմուլա-1». Սեբաստիան Ֆետելը հաղթեց մրցաշրջանի առաջին էտապը

Աշխարհի քառակի չեմպիոնը տրիումֆից զրկեց Mercedes-ի զույգին:
Ferrari-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հաղթանակ տարավ Ավստրալիայի Գրան-պրիում: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Mercedes-ի ավտոարշավորդներ Լուիս Հեմիլթոնը և Վատերի Բոտտասը:
Ֆորմուլա-1-ի պատմության մեջ տարվա առաջին էտապի հաղթողը դարձել է աշխարհի չեմպիոն 67 դեպքերից 33-ում: Ընդ որում, Ֆետելն իր 4 չեմպիոնական մրցաշրջաններում միայն 1 անգամ է հաղթել մեկնարկային Գրան-պրին:
Հաջորդ էտապը կկայանա Չինաստանում, ապրիլի 7-9-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը