Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կա երկու տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Mitsubishi IO» մակնիշի 35 CR 216 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1978 թ. ծնված Հ. Մ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս