«Խոսելով օրեր առաջ հրապարակված ձայնագրությունների մասին, պետք է հասկանանք, որ մենք գործ չունենք ընդամենը 114 վատ տնօրենի կամ արջի ծառայություն մատուցողի հետ, մենք գործ ունենք համակարգի հետ, որովհետև տնօրենների մեծ մասը տվել են հստակ վարչական մարմինների անուններ, որոնք փոխանցել են ցուցակը։ Հաճախ նշել են՝ կոնկրետ չինովնիկների անուններ։ Երևանում այդ ցուցակները փոխանցել են թաղապետարաններ, մարզերում՝ մարպետարաններ, գյուղապետարաններ»:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter-ի իր օգտահաշվում խոստովանել է, որ թխելու շնորհք չունի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ):
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը սպառողների համար հանդես է եկել նոր առաջարկով:
Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար և՛ ՀՀ ապագա գործադիր իշխանության ղեկավար հետամուտ լինել և օգնել մեր այս հույժ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը։
«Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի ՀՀ նորօրյա պատմության կերտման մեջ»,- ասաց Ս.Օհանյանը` հավելելով, որ անսխալական մարդիկ չկան, բայց իր ներդրումն այնքան մեծ է, որ չի կարելի ներքաշել նման գործընթացներում:
Պակիստանն սկսել է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում:
Շվեյցարիայի Բեռն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված Էրդողանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ բացված պաստառի հետ:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հանգստանում է որպես պետության ղեկավար ութամյա պաշտոնավարումից հետո, մեկնել Ֆրանսիական Պոլինեզիայի Տետիրոա կղզի, որտեղ զբաղվելու է Սպիտակ տան ղեկավարի դերում իր կյանքի մասին հուշեր գրելով:
Ուշադրություն. ոստիկանությունը զգուշացնում է:
Ղազախստանի հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող մարտերի հետևանքով թուրք զինվոր է սպանվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում:
Գերմաիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հորդորել է գերմանաբնակ թուրքերին ապրիլի 16-ին «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն կարծիքին է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ: Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալություն մեր սիրելի ֆուտբոլիստներին երեկվա հաղթանակի և մեզ բոլորիս պարգևած հաճելի էմոցիաների համար»։
Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով երկրում կարող է հանրաքվե անցկացվել:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ավելի քան համոզիչ հաղթանակ է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում:
Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի էին դուրս եկել կոռուպցիայի դեմ:
ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ: