«ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին պետք է չեղարկել». ՕՐՕ

ՀՀԿ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին պետք է չեղարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները։ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի խոսքով՝ ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստն ապացուցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացրած ձայնագրությունները վարչական ռեսուրսների կիրառման լավագույն ապացույցն են։

«Մինչև ապրիլի 2-ն արդեն իսկ մասսայական ապօրինություններ են, երբեք ընտրություններից դուրս այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: Դաշինքն արդեն դիմել է ԿԸՀ, դա բավարար է, որ ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ համարվի»,- ասաց Վ.Օսկանյանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին լրջագույնս զբաղվել այս խնդրով:

Դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ միայն պետք է բացառվի ՀՀԿ-ի մասնակցությունը, այլև պետք է հրաժարական տա վարչապետի կառավարությունը. «Մեր պետական կառույցները դարձել են կուսակցության գործիք»:

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրենք կլինեն ժողովրդի կողքին, իսկ զենքի ուժով հարցեր լուծելուն կողմ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031