«Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ չունի». Փաստաբան. aysor.am

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է,- Aysor.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է: Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», – ասաց Ա.Քալաշյանը:

«Ուրիշ բան, եթե նախաքննության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմիս, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանի նույն մեղադրանքը, բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ թողնելը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ», – ընդգծեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031