Բաժիններ՝

ԵՄ­-ն շատ հարցերում կարող է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը. Մոգերինի

ԵՄ-­ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին է, որ ԵՄ-­ն ստեղծված իրավիճակում կարող է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել է: Այդ մասին նա հայտարարել է Messaggero թերթին տված
հարցազրույցում:

«Հավաստելով միասնությունը պահպանելու ցանկությունը՝ մենք պսակազերծեցինք մեր գործընկերների այն կասկածները, որ ԵՄ­-ն մնում է, եւ ոչ ոք չի կարող նրան վնասել ոչ դրսից, ոչ ներսից: Օբյեկտիվորեն՝ ԵՄ-­ն հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել եւ միջազգային բազմաթիվ ոլորտների առաջատարը դառնալ նրանցից շատերի համար, ովքեր կորցրել են նման առաջնորդի տեսլականը ի դեմս Վաշինգտոնի: Խոսքը վերաբերում է ե՛ւ բազմաբեւեռությանը, ե՛ւ առեւտրին, ե՛ւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, հակամարտային իրավիճակների լուծման հարցում համագործակցության տիպիկ եվրոպական մոդելի առաջխաղացմանը: Այժմ շատերն են ասում՝ «նախ՝ Ամերիկան», մենք նույնպես ասում ենք՝ «նախ Եվրոպան», բայց մեր շահերը գործում են համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների սխեմայով, մենք երբեք չենք լինի «ինքնամեկուսացված Եվրոպա»,­-ասել է Մոգերինին:

Նրա կարծիքով՝ անցումային շրջանը, որն ապրում է ԱՄՆ-­ի քաղաքականությունը, ԵՄ-­ին ընդարձակ հնարավորություններ է առաջարկում միջազգային առեւտրում, դիվանագիտության մեջ, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ճապոնիայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում:

«Դա բացառիկ հնարավորություն է, բայց միայն եթե մենք պահպանենք միասնությունը»,-­եզրակացրել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս