Բաժիններ՝

Ավարտվել է Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, հաղորդում էր ստացվել առ այն, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջը մարմնական վնասվածք է պատճառել նախկին ընկերը։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը 37-ամյա կինն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ընկերոջ հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ապա դանակով՝ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին, որի հետևանքով վնասվել է ազդրային զարկերակը։ Ստացած վնասվածքի հետևանքով կինը մահացել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս