Թուրքիան այս պահին ՀՀ­-ի համար անկանխատեսելի պետություն է. Շարմազանովը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ցանկանում ենք ունենալ կանխատեսելի հարևան և, բնականաբար, կանխատեսելի հարևանի հետ ունենալ երկարաժամկետ հարաբերություններ»,­- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Թուրքիան այս պահին ՀՀ­ի համար դեռևս կանխատեսելի չէ, որովհետև այդ երկրի բարձր քաղաքական ղեկավարությունը հրաժարվում է իրականացնել այն պարտավորությունները, որոնք նրանք ստորագրել են 2009թ­-ին:

«Քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ, քաղաքական կամք չունի վավերացնել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու արձանագրությունները, խոսել դինամիկ զարգացման մասին չենք կարող: Մեր կարծիքը հստակ է` մենք որևէ ժողովրդի թշնամի չենք համարում, բայց միևնույն ժամանակ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության հաշվին որևէ երկրի հետ հարաբերություններ կարգավորել»,-­ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031