Պաշտոնապես հերքվում է ԼՂՀ ՊԲ հրամանատարի վիրավորվելու մասին տեղեկությունը. armtimes.com

Քիչ առաջ Shamshyan.com-ը տեղեկատվություն էր տարածել, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ եւս երկու բարձրաստիճան սպա տեղափոխվել են հոսպիտալ:

Այս տեղեկությունը, սակայն armtimes.com-ի հետ զրույցում հերքեցին թե´ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը եւ թե ՀՀ ՊՆ նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նման տեղեկությունը չպետք է անմիջապես վերցնել որպես փաստ, եթե նման բան լինի, անպայման պաշտպանության նախարարությունը կտեղեկացնի, եթե չկա այդպիսի բան, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Բաբայանը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն հայտարարություն կլինի՞, Բաբայանը պատասխանեց. «Եթե նման տեղեկատվության չկա, ուրեմն չի եղել»: Մյուս ճշտող հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, Բաբայանը զայրացավ. «Ի՞նչ եք ուզում, ասում ենք չկա, եթե տենց տեղեկություն լինի` պաշտպանության բանակը տարածում է, ինչի՞ եք արհեստական խուճապ մտցնում»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկությունը հաստատելու կամ հերքելու փոխարեն, սկսեց անհասկանալի բառեր գոռալ եւ անջատեց հեռախոսը:

Տեսանյութեր

Լրահոս