
Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը. «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը

Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար,անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ: Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը Ծառուկյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը:
Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին:
Գագիկ Ծառուկյան