ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսվարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները:
Թուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է:
2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից», որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝ արտասահման մեկնելիս:
ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում կհատկացնի 1,5 հեկտար տարածք, որտեղ կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք:
Այսօր կառավարության նիստի սկզբում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացի վերաբերյալ: Ըստ նրա` ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին թույլատրում է իրենց հայեցողությամբ գրավն իրացնել:
Նա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում բեզինի, դիզվառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և վերահկսման գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների տարանջատման վերաբերյալ` հաշվի առնելով շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
«Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Շիրակում: Երկուշաբթի օրը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախընտրական խմբով քարոզարշավ էր կազմակերպել Շիրակի գյուղերով:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում կկայանան պատասխան հանդիպումները: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կընդունի «Ռոստով»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, «կարմիր սատանաների» կազմում միակ գնդակը հեղինակել էր Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
«Չէ, չէ, մտելան ո՞րն ա, թիմի աշխատանք ա, ես պրոբլեմ չունեմ, ես էլ մտել եմ Վարդենիս, ի՞նչ պրոբլեմ կա: Իմ ու իրա տարածք գոյություն չունի: Ես տենց բաներ չունեմ, ես բարի մարդ եմ, տենց բաների հավես չունեմ: Ով ինչ անում, իրան ա անում: Ես գիտեմ՝ ինձ ինչքան ձայն տվող քյավառցի ունեմ»:
Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարում է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը:
Էդմոն Մարուքյանի, Լեւոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի եւ Արամ Մանուկյանի կողմից 500 հազարական դրամ մուծելուց հետո մարտի 6-ին որոշում կայացվեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:
«Ընդդիմադիր ուժերից ամենաշատը պաստառային, հեսուստատեսային եւ ռադիոգովազդ ունի ՕՐՕ-ն։ Եվ դրա համար անհրաժեշտ փողերի մեծ մասը ապահովում են ռուսաստանյան ինչ-որ շրջանակներ՝ ՕՐՕ-ի միջոցով ապահովելով Մոսկվային առավել մեծ ազդեցությունը այս ընտրություններում»։
ՄԱԿ-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում նշել են Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը՝ անցկացնելով լռության րոպե ի նշան համերաշխության բոլոր նրանց հետ, ում զրկանքներ է պատճառել մերձավորարեւելյան երկրի արյունահեղ դիմակայությունը։
Դանակահարություն, արնաքամվող երիտասարդներ, բացահայտում:
Ռուսաստանում որոշ շրջանակներ, այդ թվում Պետդումայում նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասում են, թե Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե այն չի վնասում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի պարտավորությունները։
«Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել: Ինչ վերաբերում է տներին, ապա պետք է ասեմ, որ փոքր նորոգություններ արվում են: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում վնասված տները կարգի է բերում: Շինությունների ավելի մեծ վնասներն արդեն այլ ծրագրի մեջ պետք է ներառվեն»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Շարունակվում են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հերթական հանդիպումը Լոռու մտավորականների հետ էր: Անկաշկանդ, անկեղծ ու մտերմիկ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ամենատարբեր խնդիրների` երկրի սոցիալ-տնտեսական վիճակից մինչև մշակութային հարցեր: