
Նովրուզին ընդառաջ միայն մեկ օրում Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի

Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով` 124 հոգի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Այսօր եւս այդ նույն երթուղով թռիչք կիրականացվի: Նախատեսվու մ է եւս 270 ուղեւորի ժամանում Երեւան»,-ասաց նա:
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:
Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստան: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի: Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զ բոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:
Իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան խթանում է նաև այն հանգամանքը, որ Երևանում բացվեց «Հալալի» սերտիֆիկացման գրասենյակ: Նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ բացել նաև մարզերում: