Բաժիններ՝

«Հայաստանը հակասություն չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ». Էդվարդ Նալբանդյան

Նրանում, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսանալով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ոչ մի հակասություն չկա, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում։ Ինչպես դուք ասացիք, այո՛, մենք ՀԱՊԿ անդամ ենք, ոչ միայն չափազանց ակտիվ անդամ, այլև դրա հիմնադիրներից մեկը։
Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, սակայն բավական արդյունավետ համագործակցում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։ Դրանով ամեն ինչ ասված է։

Դա ստվերելը միանգամայն անհիմն է ու ոչնչով չհիմնավորված։ Նրանք, որոնք փորձում են դա անել, հետապնդում են միանգամայն այլ նպատակներ և զուր»,- ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728