![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում ճամպրուկում կին է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/n_109947_1.jpg)
Թուրքիայի ոստիկանությունը հյուսիսարևելյան Արդվին նահանգի սահմանային անցակետում այսօր յուրահատուկ դեպք է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Ոստիկանները անցակետում Վրաստանի քաղաքացու ճամպրուկներից մեկում հայտնաբերել են կնոջ, որը եղել է Ս.Ա. անունով կասկածյալի ճամպրուկում։ Տղամարդը ոստիկաններին կասկածելի է թվացել իր գործողությունների հետևանքով և վերջիններս որոշել են խուզարկել ճամպրուկը։
Հայտնաբերվել է Մ.Մ. անունով մի վրացի կին, որը 3 ամիս առաջ արտաքսվել էր Թուրքիայից Վրաստան իր վիզայի ժամկետը լրանալուն պես։
Երկու կասկածյալները ձերբակալված են։